Մալայզիայի իրավապահ մարմինները նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կնոջը՝ Ռոզմե Մանսուրին ընդհանուր 7 մլն ռինգիտ (2,3 մլն դոլար) գումարի չափով փողերի լվացման եւ հարկերից խուսափելու 17 կետով մեղադրանք են առաջադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Straits Times-ին:
Վերջինիս տվյալներով, Ռոզմա Մանսուրը հայտարարել է իր անմեղության մասին: Նշվում է, որ մեղադրանքը հրապարակելուց հետո նրա գրավի դիմաց բաց է թողնվել եւ հեռացել դատարանի շենքից:
Հրատարակությունը նշում է, որ սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին վարչապետի կնոջը մեղադրանք է ներկայացվում:
Օգոստոսի սկզբին Նաջիբ Ռազակին փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ ապօրինի գործունեության արդյունքում ստացված եկամուտների մասին հոդվածի երեք կետով մեղադրանք էր առաջադրվել:
Ընդհանուր առմամբ, նրան մինչեւ 45 տարվա ազատազրկում է սպառնում, եւ վնասի ընդհանուր գումարից, որը կազմում է 42 միլիոն ռինգիտ (10.2 միլիոն դոլար), առնվազն հնգապատիկի չափով տուգանք:
Հետաքննությունը կարծում է, որ միջոցները գողացվել են SRC International փոքր պետական հիմնադրամից եւ փոխանցվել նախկին վարչապետի անձնական հաշիվներին:




























