Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարում ելույթ ունենալիս փորձել է ավելի լայն օրակարգ ձեւակերպել, քան միայն Brexit-ի մասին խոսել, հաղորդում է Bloomberg-ը:
Սակայն ցավոք, բրիտանացի վարչապետի կուրսը բավական համեստ հաջողությունների եւ մեծ սխալների համադրություն էր՝ սեխմա, որը նշանակալի աստիճանով չէր համապատասխանում խնդիրներին, որոնք այժմ ծառացած են Բրիտանիայի առջեւ, բացատրոևմ է գործակալությունը:
Բացառությամբ Brexit-ի (ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը), երկրի խնդիրները բավական հասկանալի են, նշում է Bloomberg-ը: Աշխատավարձի թույլ աճը խաթարել է կյանքի որակը, իսկ թույլ արտադրողականությունը խոչընդոտել է աճին, նշվում է նյութում: Բացի այդ, կոշտ տնտեսության տարիները Բրիտանիայում հանգեցրել են պետական ծառայությունների դեգրադացմանը: Բնակարանի արժեքի կտուկ աճը հանգեցրել է պարտքի ավելացմանը եւ հնարավորությունների կրճատմանը, հավելում է գործակալությունը:
Բախվելով մարտահրավերների հետ, որոնց կարելի է ավելացնել նաեւ բրիտանական ընդդիմությանը, պահպանողականները, հնարավոր է բրիտանական կապիտալիզմի բարելավման համարձակ օրակարգ են ներկայացրել: Սակայն ամեն ինչ պետք է այլ կերպ լինի, կարծում է Bloomberg-ը:
Որոշումների մեծ մասը, որը Մեյը առաջարկել է կուսակցության համագումարում, պարզապես երկչոտ էին, նշում է գործակալությունը: Սակայն համարձակ որոշումները դժվար թե բարելավեն երկրում իրավիճակը:
Բավական վնասակար է Մեյի նվիրվածությունը Brexit-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ նրա կուսակցությունը իրավունք ունեն դուրս գալ Brexit-ի օրակարգի սահմաներից, բայց հենց այդ թեման է, որ հանգեցրել է բրիտանական տնտեսության վերաբերյալ ընտրողների դժգոհությանը, հաղորդում է Gazeta-ն:




























