ԵՄ-ն համեմատելի չէ ԽՍՀՄ-ի հետ։ Հինգշաբթի այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Խորհրդային Միությունը բանտեր էին եւ գուլագներ, սահմաններ եւ պատեր, բռնություններ քաղաքացիների եւ հարեւանների հանդեպ։ ԵՄ-ն ազատություն է եւ մարդու իրավունքներ, բարգավաճում եւ խաղաղություն»- ասել է Տուսկը լրագրողներին՝ մեկնաբանելով Հանթի խոսքերը։
Տուսկի խոսքերով՝ ինքը դա ասում է որպես լեհ, ով «կյանքի կեսն ապրել է խորհրդային ազդեցության ոլորտում»։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա 2019թ․ մարտի 29-ին։
Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը կիրակի ԵՄ-ին կոչ էր արել չվերածվել բանտի, ինչպիսին էր Խորհրդային Միությունը։ Նա վկայակոչել էր «պատմության դասերը» եւ զգուշացրել, որ «Բրիտանիան միակ կալանավորը չէ, որ կուզեր փախչել գերությունից»։




























