Մարոկկոյում հայտնաբերել են հնագույն ոսկրից գործիք, որը պատրաստվել է աթերիական մշակույթի ներկայացուցիչների կողմից: Դանակը, որը պաստրաստվել է կողոսկրից, ենթադրաբար ցլի, հայտնաբերվել է մոտ 90 տարի առաջ ձեւավորված շերտում, գրում էN+1-ը:
Աթերիական մշակույթը գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիսում 145-20 հազար տարի առաջ: Այն զուգորդվում է վաղ Homo sapiens-ի հետ:
Արտեֆակտը գտել են Դար էս Սոլթան քարանձավում, որը գտվում է Միջերկրական ծովի ափին՝ Ռաբաթ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Շերտը, որում գտել են հին դանակը, ձեւավորվել է մոտ 90 տարի առաջ: Երկարությունը 12,2 սանտիմետր է, լայնությունը`1,8-ից 2,75 սանտիմետր:




























