ԱՄՆ-ը չի կարող համաձայնել Եվրոպական միության այն գաղափարի հետ, թե ԱՀԿ-ի Վճռաբեկ դատական մարմինը պետք է բարեփոխվի, մասնավորապես դատավորների ժամկետների երկարաձգմամբ եւ նրանց խոշոր միջոցների տրամադրմամբ։ Այս մասին ասել է ԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիս Շին՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Դա կնշանակի Վճռաբեկ մարմնի պատասխանատվության նվազեցում»,- նշել է Շին։

ԱՀԿ-ի դատական մարմնում 6 դատավոր կար, սակայն այսօր մնացել են 3-ը։

Շին դատավորներին մեղադրել է իրենց լիազորությունները գերազանցելու եւ ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեջ։ Նա նշել է, որ համակարգի մասին պայմանավորվել են դեռեւս 1995 թ․, երբ ստեղծվեց ԱՀԿ-ն։

Միաժամանակ, Դոնալդ Թրամփը սպառնացել էդուրս գալ ԱՀկ-ից, եթե բարեփոխումներ տեղի չունենան։ Թի ինչ բարեփոխումներ նկատի ունի Թրամփը, հայտնի չէ։