Չինաստանը «զգալի եւ աճող վտանգ» է ներկայացնում նյութերի մատակարարման առումով, որոնք կենսականորեն անհրաժեշտ են ամերիկյան ռազմական ոլորտի նորմալ գործառնության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով առայժմ չհրապարակված զեկույցը, որը պատրաստվել է Պենտագոնի պատվերով:

Զեկույցի գլխավոր նպատակն է ԱՄՆ տնտեսության տարբեր ճյուղերում թերությունների հայտնաբերումն ու շտկումը, որոնք կենսականորեն կարեւոր են ազգային անվտանգության համար: Գրեթե 150-էջանոց զեկույցում նշվում են մոտ 300 թերություններ: Դրանք կարող են բացասաբար անդրադառնալ արտադրության եւ կարեւոր նյութերի ու բաղադրամասերի մատակարարման վրա, որոնք անհրաժեշտ են ամերիկյան ռազմական ոլորտի աշխատանքի համար: