ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանի հետ առճակատում հրահրելու ցանկություն չունի, հայտնում է The Washington Post-ը:

«Այն պատկերացումը, թե սա (Չինաստանին ուղղված ԱՄՆ գործողությունները) խզման է հանգեցնում, բացարձակապես սխալ է, ամեն ինչ հակառակն է»,- ասել է վարչակազմից մի պաշտոնյա: Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի գործողություններն ամերիկացիներին ասում են այն մասին, որ «մեզ անհրաժեշտ է գիտակցել սա (ստեղծված իրավիճակը)»: «Չինացիները եւս պետք է գիտակցեն, որ եթե շարունակեն այդպիսի քաղաքականություն վարել, ինչն անընդունելի է, ապա դա հետեւանքներով է հղի»,- նշել է պարբերականի զրուցակիցը:

Թրամփը սեպտեմբերին հայտարարել էր Չինաստանի դեմ 200 մլրդ դոլարի առեւտրային մաքսատուրքեր սահմանելու մասին, մինչեւ տարեվերջ սակագները կկազմեն 10 տոկոս, 2019-ին դրանք կմեծանան մինչեւ 25 տոկոս: Ի պատասխան Պեկինը հայտարարել էր ԱՄՆ-ի դեմ 60 մլրդ դոլարի առեւտրային մաքսատուրքերի սահմանման մասին: Չինաստանը սեպտեմբերի վերջին 7,7 մլրդ դոլարով կրճատել էր ներդրումները ամերիկյան արտաքին պարտքում: ԱՄՆ-ն էլ հոկտեմբերի սկզբին դադարեցրել էր Չինաստան նավթի մատակարարումները: