Գիտնականները կասկածում են, որ Պենտագոնը կարող է միջատներին օգտագործել գենետիկորեն ձեւափոխված վիրուսների տարածման համար ի հեճուկս Կենսաբանական զենքի մասին կոնվենցիային, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Science-ին:
Հոդվածում նշվում է, որ միջատների օգտագործման ծրագիրը, որն անցկացվում է որ ԱՄՆ-ի հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալության (DARPA) աջակցությամբ գյուղատնտեսության համար շատ կիրառական նշանակություն չունի, քանի որ վտանգավոր է միջատներին վերահսկելու անհնարինության պատճառով եւ կարող է վիրուսների տարածման համար կենսաբանական գործակալների ստեղծման փորձ լինել, ինչը Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի խախտում է:
«Միջատներ դաշնակիցներ » ծրագիրը նշվում է որպես բույսերի քրոմոսոմների խմբագրման հորիզոնական հնարավորություն, որը չի պահանջում նոր հատկանիշի ժառանգություն, ինչպես ուղղահայացի դեպքում: Independen-ի համաձայն ծրագրի վրա ծախսվել է շուրջ 27 մլն դոլար:




























