Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայրենակիցներին կոչ է արել ավելի քիչ բողոքել, ասելով, որ երկրի համար ավելի լավ կլինի, եթե նրանք հետեւեն Շառլ դե Գոլի օրինակին, հաղորդում է AFP-ն:
Կոլոմբե Լե Դո Էգլիզ այցի ժամանակ, որտեղ ծնվել եւ թաղվել է դե Գոլը, Մակրոնն ասել է այդ մասին թոշակառուի հետ զրույցից հետո, որը բողոքում էր ցածր թոշակից:
«Շառլ դե Գոլի թոռն ինձ պատմել է պապիկի կանոնի մասին. «Դուք կարող եք ազատ խոսել, միակ բանը, որը պետք չէ անել, բողոքելն է»: Ես կարծում եմ, որ գեներալը ճիշտ գաղափար ուներ: Երկիրը այլ կլիներ, եթե բոլորը այդպես վարվեին», - ասել է Մակրոնը:




























