Հարավային Կորեայում երկրի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա բանտարկության, փոխանցում է Reuters-ը:
Հարավային Կորեայում նա չորրորդ նախագահն է, որը կբանտարկվի: Նա մեղադրվում է ընկերություններից, այդ թվում՝ Samsung կոնգլոմերատից ընդհանուր 10 մլն դոլարի կաշառքներ վերցնելու համար: Ինքը Լի Մյոն Բաքը հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք քաղաքականապես պատճառաբանված որակելով:




























