Ամերիկայն The New York Times պարբերականը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին քննադատել է այն բանի համար, որ նախագահի կինը Քենիա է ժամանել սպիտակ լայնեզր գլխարկով:
Պարբերականի կարծիքով՝ դա «եվրոպական գաղութատիրության խորհրդանիշն է»:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, նախագահի կինը «գլոբալ մակարդակում մեծ սխալ է թույլ տվել» հագուստ հագնելով, որը «զուգորդվում է աֆրիկացիների շահագործման հետ»:
Դրանից բացի, պարբերականը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ առաջին տիկինը հագել էր «անբասիր սպիտակ վերնաշապիկ», երբ իր այցի ժամանակ ուղեւորվել էր կերակրելու փղիկին:
Աֆրիկա ուղեւորւթյան ժամանակ ԱՄՆ առաջին տիկինը նախատեսում է լուսաբանել հումանիտար գործունեության հաջող նախաձեռնությունները եւ զարգացման ծրագրերը, որոնք Աֆրիկայի շատ երկրներում են ծավալված:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել էր կնոջ՝ Մելանյայի բաճկոնի վրայի գրությունը, որն այցելել էր Մեքսիկայի սահմանին ծնողներից բաժանված միգրանտների երեխաներին:
Այդ ժամանակ առաջին տիկինը բաճկոն էր հագել՝ «Ինձ համար միեւնույն է, իսկ քե՞զ համար» գրությամբ:





























