Ճապոնիան ՀՀՊ համակարգի կարիք ունի, որը մշտապես պատրաստ կլինի հետ մղելու հրթիռային սպառնալիքը, որը վերջին շրջանում մեծացել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարար Տակեսի Իվայան, հայտնում է NHK-ն:

«Հիմա մեր երկրի դեմ հրթիռային հարվածի սպառնալիք կա»,- ասել է նա՝ նկատի ունենալով Հյուսիսային Կորեայի տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռները: «Այս կապակցությամբ մենք պետք է կարգավորենք ՀՀՊ համակարգի աշխատանքը, որը կկարողանար այդ սպառնալիքներին արձագանքել տարվա 365 օրերին, օրվա 24 ժամերին»,- հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Ճապոնիայի տարածքում ԱՄՆ-ից գնվող Aegis Ahore վերգետնյա ՀՀՊ համալիների տեղակայումը:

Ճապոնիայի կառավարությունը 2017 դեկտեմբերին որոշում էր ընդունել մոտ 2023 թվականին Հոնսյու կղզու հյուսիսում եւ հարավ-արեւմուտքում երկու ամերիկյան Aegis Ahore ՀՀՊ համալիների տեղակայման մասին, որոնք, ինչպես հավաստիացնում է Տոկիոն, պետք է երկրի անվտանգությունն ապահովեն բալիստիկ հթիռների եւ, հնարավոր է, թեւավոր հրթիռների հարվածներից: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են Տոկիոյի կողմից հակահրթիռային պաշտպանության նման ծավալմանը՝ նշելով, որ դա վնասում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը: