Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պայմանավորվել են հնարավորինս շուտ կազմակերպել երկու երկրների առաջնորդների երկրորդ գագաթաժողովը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակին:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Պոմպեոյի հետ հանդիպել է դիվանագետի Փհենյան մեկնելուց հետո՝ նույն օրն ավելի վաղ, երբ նա հանդիպել էր Կիմ Չեն Ընի հետ:  

Պոմպեոն հաղորդել է, որ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է ապամիջուկայնացման հետ կապված քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեին Հյուսիսային Կորեայի կողմից եւ այն գործողությունների ստուգման հարցը, որոնց Վաշինգթոնը կոչ է անում, ինչպես նաեւ այն միջոցները, որոն պետք  է կատարի ԱՄՆ-ն:

Պոմպեոն եւ Կիմը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել ապամիջուկայնացման գործընթացը եւ երկու երկրների միջեւ երկրորդ գագաթաժողովը քննարկելու համար: