Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 02:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի եւ Օրբելու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենաներ են բախվել, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes S600» (վարորդը՝ Լ. Հ.), «Nissan Teana» (վարորդը՝ Ռ. Ք.) եւ «BMW X3» մակնիշերի (վարորդը՝ Հ. Թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիատալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes S600» եւ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: