Բարսելոնում տեղի ունենում շաբաթ մահացած օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորության արարողությունը, հայտնում է 24 Horas-ը:
Արարաղությանը, որն անցկացվում է սգո ծեսերի «Լես Կորտս» կենտրոնում, մասնակցում են թագուհի Սոֆյան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կատալոնիայի վարչապետ Կիմ Տորան, Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն եւ նրա կատալոնական բաժանմունքի ղեկավար Խավիեր Գարսիա Ալբիոլը, տենոր Խոսե Կարերասը, Բարսելոնի քաղաքապետ Ալա Կոլաուն, Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Տերեսա Կունիլյերան, Իսպանիայի մշակույթի նախարար Խոսե Գիրաոն, «Լիսեո» թատրոնի ղեկավարությունը եւ շատ ուրիշներ:
Արարողությունից հետո Կաբալյեն կհուղարկավորվի Սան Անդրեու գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ծնողները:
Ազգականները հայտարարել են, որ նախատեսում են առաջիկայում տեղական եկեղեցիներից մեկում հոգեհանգստի պատարագ մատուցել:
Իսպանիայի մշակույթի նախարար Խոսե Գիրաոն առաջարկել էր երգչուհու հետ հրաժեշտ անկացնել ե՛ւ Բարսելոնում «Լիսեո» թատրոնում, ե՛ւ Մադրիդում՝ «Թագավորական թատրոնում» կամ «Սարսուելեում»:
Երգչուհու հրաժեշտի արարողությունը սկսվել է շաբաթ սգո ծեսերի «Լես Կորտս» կենտրոնում: Ինչպես նախօրեին պարզաբանել է երգչուհու զարմուհին (նրա անունը նույնպես Մոնսերատ Կաբալյե է), որը երկար տարիներ նրա ներկայացուցիչն էր եւ մտերիմ ընկերուհին, այդպիսին է եղել իր՝ Կաբալյեի ցանկությունը, որ հրաժեշտի արարողությունը համեստ անցկացվի:
Բարսելոնի «Լիսեո» օպերային թատրոնը, որի բեմին երգչուհին հանդես է եկել 200 անգամ, իջեցրել շենքի վրայի դրոշը եւ բացել ցավակցությունների գիրք: Թատրոնում որոշել են այս սեզոնի «Պուրիտաններ» ներկայացումը նվիրել Կաբալյեին:
Մադրիդում Թագավորական թատրոնը, որտեղ Կաբալյեն վերջին անգամ երգել է 2004 թվականին՝ «Կլեոպատրա» օպերայում, շաբաթօրյա «Ֆաուստ» ներկայացումը նվիրել է նրա հիշատակին:
Մոնսերատ Կաբալյեն 85 տարեկանում մահացել է շաբաթ Բարսելոնի «Սանտ Պաու» հիվանդանոցում: Նա հոսպիտալացվել էր սեպտեմբերին լեղապարկի խնդիրների պատճառով: Սակայն բժիշկներն այդպես էլ չեն կարողացել նրան փրկել:






























