Երեւանի ավագանու բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաժին հասան «Իմ քայլը» դաշինքի անդամներին։

Նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արսեն Կարապետյանը, իսկ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արուսյակ Ջուլհակյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 23–ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույսը»՝ 3։ Օրենքի ուժով քաղաքապետ է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։