Դատավոր Կլաուդիո Բոնադիոն կաշառակերության գործով հարցաքննության է կանչել Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների որդի եւ պատգամավոր Մաքսիմո Կիրշներին, հաղորդում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Todo Noticias հեռուստաալիքին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների, Մաքսիմո Կիրշներին իր ցուցմունքներում հիշատակել է Արգենտինայի հասարակական աշխատանքների հարցերով նախկին քարտուղար Խոսե Լոպեսը, որն իրեն մեղավոր է ճանաչել կոռուպցիայում:

Ըստ նրա, նախկին նախագահներ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների եւ Նեստոր Կիրշների որդին մասնակցել է կաշառք ստանալու սխեմային:

Մաքսիմո Կիրշների հարցաքննությունը նշանակված է հոկտեմբերի 23-ին:

Կաշառքների մասին գործի հետաքննությունը սկսվել էր անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ Ծրագրման փոխնախարարի վարորդի նախկին կինը ոստիկանությանը հաղորդել էր, որ տեսել է ինչպես է իր ամուսինը փողերով պայուսակներ տեղափոխում:  

Ըստ մեղադրական կողմի վարկածի, այդ գումարները շինարարական եւ էներգետիկական ընկերություններից կաշառքներ են: Խուզարկության ժամանակ վարորդի տանը հայտանաբերվել են տետրեր, որտեղ նա գրել էր իր տեղաշարժերի մասին: