ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։

Նախ պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հետևել է զորավարժության մասնակից ստորաբաժանումների պրակտիկ գործողություններին»,-գրել է նա: