«Սոյուզ» տիեզերանավի վթարի վերջնական վարկած դեռեւս չկա, սակայն պատճառները հասկանալի է, հայտարարել է «Ռոսկոսմոս»–ի գործադիր տնօրեն Սերգեյ  Կրիկալեւը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Հասկանալի է անմիջական պատճառը. այն կապված է նրա հետ, որ բախում է տեղի ունեցել կողային տարրերից մեկում, որը առաջին աստիճանի մաս է։ Փաստացի առաջին եւ երկրորդ աստիճանների բաժանման արանքում փաստացի շփում է տեղի ունեցել»,–ասել է նա։

«Ռոսկոսմոս»–ի ղեկավարը պարզաբանել է, որ վթարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները  կստացվեն հոկտեմբերի 20-ին։