«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 11-ին տեղի է ունեցել արտարժույթի առուվաճառքի ընդամենը 2 գործարք։
Իրականացվել է 200 հազ. դոլարի առուվաճառք՝ 364,75 դրամ միջին փոխարժեքով։ Սա նշանակում է, որ դրամը շարունակում է գտնվել արժեզրկման փուլում։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ արժեզրկման չափը մեծ չէ (երեկվա համեմատ դրամն արժեզրկվել է ընդամենը 0,17 կետով) հանգստյան օրերին արտարժույթի շուկայում կտրուկ տատանումներ չեն սպասվում։




























