Մենք պետք է գնանք բարեփոխված ընտրական օրենսգրքով,ե ւ ես կարծում եմ, որ նոր ԸՕ-ը նոր ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, դա նոր որակի իշխանություն ձեւավորելու խաղի կանոններ է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Նոր որակ ասելով, ի նկատի ունեմ, թող չնեղանան իմ գործընկերները, միայն նախորդ գումարման խորհրդարանի փորձն եմ ասելու, երբ մեծամանսականով ու ռեյտինգայինով ընտրված պատգամավորների 94%-ը հինգ տարվա ընթացքում որեւէ ելույթ չեն ունցել, իսկ այդ պատգամավորների մեծ մասը նույնիսկ չեն ապրում տեղերում»,- պարզաբանեց Մելքումյանը:
Նրա խոսքով՝ եթե ցանկություն կա զարգացնել քաղաքական համակարգը եւ կարեւորել կուսակցությունների դերը իշխանության ձեւավորման կոնտեքստում, ապա պետք է գնալ ԸՕ-ի փոփոխման ճանապարհով:
«Շատ կարեւորում եմ քաղաքական մոդելի ձեւավորման ազդեցությունը տնտեսական, սոցիալական համակարգի վրա: Իհարկե, կա ճշմարտություն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով կբյուրեղանա իշխանությունը, խաղի կանոնները կհաստատվեն եւ ներդրողները երաշխավորված կգան»,- ասաց Մելքումյանը:



























