Արդարադատության համակարգն իր ողջ կազմով գործում է նախկին տրամաբանությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24–ին, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Դատական համակարգի բարեփոխումները պետք է առաջնահերթ արվեն, քանի որ տնտեսության զարգացման կարեւորագույն բաղադրիչն արդար դատական համակարգն ունենալն է։ Բայց հետեւելով գործող դատական տարբեր որոշումների, վճիռների վերլուծությանը՝ դատական իշխանությունը գործում է կաշկանդված եւ գործադիրի կողմից տրված ցուցումը, որ բացարձակ ազատ պետք է իրականացնել արդարադատությունը, տեղ չի հասել, այսօր արդարադատությունն իրականացվում է՝ հենվելով որոշակի շահերի վրա»,– ասաց Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորի խոսքով, արդարադատության ոլորտում կան խնդիրներ, որոնք առաջին հերթին պետք է լուծել։