Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: