Բյուջետային համակարգում կան հաստիքներ, որ մեկ տեղի համար երեք մարդ է աշխատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նույն խնդիրը ունենք դպրոցներում, որ ասում ենք ուսուցչի աշխատավարձն այսքան է, բայց շատ քիչ ուսուցիչ կա, որ այդքան աշխատավարձ է ստանում, իրականում ավելի պակաս են ստանում, որովհետեւ շատ դեպքերում մեկ դրույքի վրա գործի ենք ընդունել մի քանի ուսուցիչների, որոնցից ոչ մեկը գոհ չի իր աշխատանքից, աշխատավարձից, հետեւաբար ծնողներն էլ իրենց աշխատանքից գոհ չի: Մենք պատրաստվում ենք այս հարցը լուծել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրենք պատրաստ են գնալ նաեւ ոչ պոպուլյար քայլերի, բայց պետք է դրանից առաջ կարողանան համոզել ժողովրդին:



























