Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ է քվեարկել միայն պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Ազգային ժողովից։
Ի դեպ, այսօր մինչեւ քվեարկությունը NEWS.am–ի հարցին, թե ինչպես է քվեարկելու, գործարար պատգամավորը հրաժարվել էր պատասխանել։
Փաշինյանի թեկնածությանը ձեռնպահ է քվեարկել 11 պատգամավոր՝ Նահապետ Գեւորգյան, Մարտուն Գրիգորյան, Գեւորգ Կոստանյան, Շիրակ Թորոսյան, Սասուն Միքայելյան, Հայկ Կոնջորյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Հրաչյա Հակոբյան, Հովիկ Աղազարյան, Գեւորգ Գորգիսյան։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ի իր նիստում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու օգտին ոչ մի պատգամավոր չքվեարկեց: Դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:



























