ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փոստարկղում պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այն հայտնաբերել է Քլինթոնի գրասենյակի համար փոստին հետեւող տեխնիկական մասնագետը: Նման սարք ուղարկվել է նաեւ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակ, հաղորդում է NYT-ն:
Ըստ պաշտոնյայի, սարքերը նման են եղել ավելի վաղ միլիարդատեր, բարեգործ Ջորջ Սորոսի տան մոտ հայտնաբերված սարքին:
Սորոսի տունը գտնվում է Նյու Յորքի հյուսիսային մերձակայքում: Պայթուցիկ սարքը բաղկացած է եղել պայթուցիկ փոշով լցված խողովակից:




























