Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քենու՝ 45-ամյա Լ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և դեպքի վայրի զննությամբ Դավթաշեն կամրջի տակ՝ Հրազդանի կիրճ կոչվող վայրում, հայտնաբերվել է Երևանի բնակչուհի, 1973թ. Լ.Խաչատրյանի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։