Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է ընկել: Մուբարաքը Շարմ Էլ Շեյխում գտնվող իր կեցավայր է տեղափոխվել փետրվարի 10-ին, որտեղ նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նախկին նախագահի առողջական վիճակը վատացել է փետրվարի 12-ին: Այժմ վճռվում է նրան հոսպիտալացնելու հարցը:

Ավելի վաղ տեղեկություն էր ի հայտ եկել այն մասին, որ Եգիպտոսի նախկին ղեկավարը կորցրել է գիտակցությունը հանրությանն ուղղված իր ուղերձի ձայնագրման ժամանակ, ուղերձ, որում նա երկրի իշխանությունը հանձնում է նախկին վարչապետ Օմար Սուլեյմանին: 

Տեղի ունեցած հակակառավարական միջոցառումների հետեւանքով Հոսնի Մուբարաքը հրաժեշտ տվեց իր պաշտոնին, որը զբաղեցնում էր շուրջ 30 տարի: