ՄԻԵԴ-ը չի բավարարել Ավստրիայի քաղաքացու բողոքը, որին Վիեննայի դատարանը գումարային տուգանքի է դատապարտել Մուհամմեդ մարգարեի գործողությունները մանկապղծություն համարելու համար: Որոշման մեջ նշվում է, որ այս դեպքում բացակայում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը: Որոշումը հրապարակվել է ՄԻԵԴ-ի կայքում, հաղորդում է DW-ն:
2009 թվականին ավստրիացի Ե. Ս.-ն Ավստրիայի ազատության աջ արմատական կուսակցության հանձնարարությամբ «Իսլամի հիմունքները» թեմայով երկու սեմինար էր անցկացրել: Պատմելով Աիշեի մասին, որի հետ մարգարեն ամուսնացել էր, երբ նա դեռ երեխա էր, Ե. Ս.-ն հարց է հնչեցրել՝ արդյոք կարելի է դա մանկապղծություն համարել:
2010-ի օգոստոսին Վիեննայի գլխավոր դատախազությունը Ե. Ս.-ին մեղադրել է կրոնական թշնամանք հրահրելու մեջ: 2011-ի փետրվարին Վիեննայի քրեական գործերով դատարանը մասնակի արադարացրել էր կնոջը՝ թողնելով կրոնական ուսմունքի նկատմամբ արահամարհանքը:
Ե. Ս.-ին պարտավորեցրել են դատական ծախսերը եւ 480 եվրո չափով տուգանք վճարել: Նա բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մերժվել: Այնուհետեւ կինը դիմել ՄԻԵԴ-ին` խոսքի ազատության խախտման մասին հայտնելով:
Ավստրիայի դատարանները, կշռադատելով Ե.Ս.-ի եւ մեղադրող կողմի փաստարկները, եզրակացրել են, որ մեղադրյալը անցել է օբյեկտիվ մոտեցման սահմանները, «փորձելով ուղղակիորեն սեւացնել Մուհամմեդ մարգարեին» եւ դրանով խախտելով Ավստրիայում կրոնի ազատությունը, նշվում է ՄԻԵԴ-ի որոշման մեջ:
Մասնավորապես, Վիեննայի Հողային դատարանը նշել է, որ անչափահասների հետ ամուսնությունները նույնը չէ, ինչ մակնապղծությունըն եւ վաղ միջնադարում դրանք «ոչ միայն սովորական էին իսլամում, այլեւ լայն տարածում ունեին եվրոպական իշխող դինաստիաներում:




























