Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, զենք կրելու կասկածանքով, փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, «Մարիոթ» հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Հ.-ին, 25-ամյա Կամո Գ.-ին եւ ՌԴ քաղաքացի, հանցավոր աշխարհում հեղինակություն ճանաչված, «երրորդմասցի Ազատիկ» մականվամբ 46-ամյա Ազատ Տ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական զննությամբ Արմեն Հ.-ի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է «Սմիթ Վեսսոն» տիպի ատրճանակ` 6 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:





























