Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրի հատվածում, փետրվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Տոյոտա-ՌԱՎ-4» մակնիշի 05 ՍՏ 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նախնական տեղեկություններով, չկարողանալով կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Միջադեպի հետեւանքով մեքենայի վարորդը` Երեւանի բնակիչ 29-ամյա Արամ Հովհաննիսյանը, եւ ուղեւորներ` 25-ամյա Ստեփան Կարապետյանը, 24-ամյա Արթուր Եղիազարյանը եւ 25-ամյա Վլադիմիր Անթաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի շրջանային հիվանդանոց: Ուղեւորներից երկուսն այնուհետ տեղափոխվել են Երեւանի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Մաղաքյանը: Նա դեպքի վայրի տեղազննման եւ փորձարարական աշխատանքներ կատարելուց հետո մեկնել է «Հրազդան» բժշկական կենտրոն` պարզելու միջադեպի հետ կապված մանրամասները: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























