Հայաստանում փետրվարի 14-ի ժամը 9-ի դրությամբ, փակ են եղել Շիրակի մարզի մի շարք գյուղերի ճանապարհներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են եղել Շիրակի մարզի Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ, Ալվար, Պաղակն, Ձորակերտ, Արտենիս, Դարիկ, Լորասար, Եղնաջուր գյուղերի ճանապարհները:
Ի դեպ, այս գյուղերի ճանապարհները փակ են արդեն մի քանի օր շարունակ:
Ժամը 9-ի դրությամբ, որեւէ տեխնիկա չի աշխատել ձյունը մաքրելու համար:




























