Աշխարհահռչակ մաեստրո Օհան Դուրյանի հիշատակին փետրվարի 20-ին , ժամը 12.15-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն:

Հոգեհանգիստը կմատուցվի Օհան Դուրյանի մահվան քառասուներորդ օրվա առթիվ՝ Տեր Տիրայրի կողմից:

Սուրբ Պատարագի ավարտին` ժամը 14.30-ին, տեղի կունենա հիշատակի արարողություն Կոմիտասի անվան Պանթեոնում, Օհան Դուրյանի շիրիմի մոտ: