Մալազիայի բնակչուհին փրկել է իր ամուսնուց վագրին` գիշատչին ծեծելով շերեփով, գրում է The Australian-ը:
Անցած շաբաթ Թամբուն Ջեիդուն` Պերակ նահանգի գյուղերից մեկի բնակիչը, սկյուռիկների որս է արել իր տան մոտ, երբ նրա վրա է հարձակվել վագրը: Օգնության ճիչեր լսելով` նրա կինը, 55-ամյա Խան Բեսաուն դուրս է վազել խոհանոցից:
Կինը գիշատչի վրա է հարձակվել փայտե մեծ շերեփով եւ սկսել է հարվածել կենդանու դեմքին:
Վագրին չի հաջողվել հաղթել կատաղած կնոջը եւ փախել է ջունգլի: Տուժած որսորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ կինը չի տուժել:





























