Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն փետրվարի 17-18-ին պաշտոնական այցով կայցելի ԱՄՆ:

Այցի ընթացքում Վաշաձեն կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, կոնգրեսականների եւ ԱՄՆ վարչակազմի պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպման ընթացքում Վաշաձեն ու Քլինթոնը քննարկելու են ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցության արդյունքներն ու ծրագրերը Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում, որը ստորագրվել է 2009թ. հունվարին երկու երկրների միջեւ:

Վաշաձեն վերջին անգամ պաշտոնական այցով եղել է ԱՄՆ-ում 2009թ. ապրիլին, իսկ 2010թ. ամռանը Վրաստանում էր եղել Քլինթոնը: