Ալժիրի իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել 19 տարի ձգվող արտակարգ դրությունը: Այդ մասին հայտարարել է Ալժիրի արտգործնախարար Մուրադ Մեդելսին: Նրա խոսքով, «որոշումը կայացվելու է մի քանի օրվա ընթացքում»:
Շաբաթ` փետրվարի 12-ին Ալժիրի մայրաքաղաքում կայացել է ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցների ցույցը: Ցույցերի մասնակիցները պահանջել են նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականը:




























