Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ փետրվարի 14-ին մեկնել է Գերմանիա, որտեղ կմասնակցի փետրվարի 15-ին եւ 16-ին Բեռլինում կայանալիք 14-րդ Եվրոպական ոստիկանական համագումարի աշխատանքներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Սարգսյանը Գերմանիայում կհանդիպի այդ երկրի ներքին գործերի պետական քարտուղար, դոկտոր Օլե Շրյոդերի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու գերատեսչությունների միջեւ համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես եւ կստորագրվի ՀՀ ոստիկանության եւ Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության միջեւ համագործակցության մտադրության մասին համատեղ հայտարարություն։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի