Թուրքիայի 1-ին ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը անձամբ է այցելել դատարան եւ հանձնվել։

Թուրքական Gazete5-ի փոխանցմամբ՝ պաշտոնաթող գեներալը դատարանի առաջ լրագրողներին հայտնել է, թե դատարանը բլեֆ է անում՝ հայտարարելով, թե նոր ապացույցներ է գտել հեղաշրջման կազմակերպման հետ կապված։  

Միեւնույն ժամանակ դատարան են բերվել նաեւ 11 այլ զինվորականներ, որոնց նկատմամբ եւս կալանման որոշում է կայացվել։

Նշենք, որ օրեր առաջ «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով դատավարության ժամանակ դատարանը հրահանգել է կալանել գործով անցնող 196 կասկածյալներից 163-ին։

Թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասները, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։