Ֆինանսների սղության պատճառով հայ սամբիստները չեն մասնակցի Մինսկում փետրվարի 16-18-ին կայանալիք Սամբոյի աշխարհի գավաթի երկրորդ փուլի՝ Բելոռուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի մրցանակների խաղարկությունը:
Այս մասին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացրել է Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիային եւ միջազգային մրցաշարի կազմակերպիչներին:



























