Որոնողափրկարարական գործողության մասնակիցները ծովից դուրս են հանել Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռի ինքնագրերից մեկը, հաղորդում է RT-ն: Նշենք, որ ինքնաթիռը կործանվել էր Ինդոնեզիայի ափերի մոտ:
Ինքնագիրը հնարավոր է եղել հայտնաբերել ջրասուզակների աշխատանքի շնորհիվ: Սարքը տեղավորել են կոնտեյների մեջ եւ մակերեւույթ բարձրացրել, հաղորդում է The Jakarta Post-ը:
Ավելի վաղ փրկարարները հայտնաբերել էին Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռի սեւ արկղը: Boeing 737 MAX-ը օդանավակայանից թռչեուց մոտավորապես 13 րոպե անց անհետացել էր ռադարներից: Օդանավում 189 մարդ կար: Boeing-ի վթարից հետո ոչ ոք ողջ չի մնացել:



























