Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է, որ համակարգչային ծրագրով հետեւում է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի առողջական վիճակին, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Yonhap-ին:
Հետախույզները հայտարարել են, որ մի քանի տարի գործող ծրագիրը վերլուծում է Կիմ Չեն Ընի տեսապատկերները եւ եռաչափ մոդել է ստեղծում՝ այսպիսով հետեւելով Կիմ Չեն Ընի առողջությանը: Հետախուզական ծառայությունը ընդգծել է, որ ընդհանուր առմամբ նախագահը համեմատաբար առողջ է՝ չնայած շաքարախտի եւ արյան բարձր ճնշման նախատրամադրվածությանը եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներին:




























