Անգլիայում մահացել է 102-ամյա տղամարդը, որը երեք օր շարունակ մնացել էր սեփական տան տանիքում, հայտնում է Sky News-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել անգլիական Դեւոն կոմսությունում, Բիգբերրի օն Սի քաղաքում։

Դեւոնի ու Սոմերսեթի փրկարարկան ծառայությունում հայտնել են, որ նախորդ ամսվա վերջում Ռոն Իսթոնը գործիքներով բարձարցել է տան տանիք, սակայն մնացել է այնտեղ, հավանաբար, ընկնելու հետեւանքով։

Հաղորդվում է որ տարեց տղամարդը փորձել է շտկել ալեհավաքի խափանումները։

Ռոն Իսթոնին հայտնաբերել են փոցխի վրա պառկած։ Գործիքները ընկած են եղել նրա կողքին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել։