Նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով նվազել են 0,62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,38 դոլարի:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,74 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 62,67 դոլար, փոխանցում է RT-ն: