Համաշխարհային շուկաներում փետրվարի 14-ին նավթի գները փոփոխվել են` Մերձավոր Արեւելքում իրավիճակի զարգացման նկատմամբ ներդրողների անվստահության ֆոնին:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil նավթի մարտյան ֆյուչերսների գներն աճել են 2,14 դոլարով եւ հասել 103,08 դոլար մեկ բարելի համար:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil թեթեւ նավթի գները նվազել են 0,77 դոլարով եւ հասել 84,81 դոլարի մեկ բարելի համար:




























