Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները համատեղ բանակցություններ են վարում ռազմական պայմանագիր կնքելու շուրջ` համատեղ վարժանքների եւ փորձի փոխանակման ուղղությամբ:
Մեծ Բրիտանիան հուսով է վերանայել հուշագիրը, որը ստորագրվել էր երկու երկրների կառավարությունների միջեւ, Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցություններում համագործակցության փոխհամաձայնության շուրջ: Մեծ Բրիտանիան համատեղ ռազմական վարժանքների ժամանակ մարզելու է իր օդաչուներին Թուրքիայի տարածքում, քանի որ տեղանքը առավելագույնս մոտ է Աֆղանստանին, հաղորդումէ RBC-ն` վկայակոչելով The Wall Street Journal-ը:




























