Ահազանգ է ստացվել, որ փետրվարի 15-ին, ժամը 00.40-ին Ավան-Առինջ 2-րդ թաղամասի թիվ 2/5 շենքի 9-րդ հարկից մարդ է վայր ընկել շենքի նախամուտքի բետոնե ծածկի վրա եւ զոհվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարների ուժերով իջեցվել է 57-ամյա Գեղամ Ո.-ի դին:




























