Երեւանի Փափազյան փողոցի 29 շենքի թիվ 48 բնակարանում Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետեւանքով տան տեր 53-ամյա Մաթեւոս Կոտոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից:





























