Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Սանտա Մարիա իտալական կաթոլիկ եկեղեցու դեմ հարձակում է տեղի ունեցել՝ լուսավորված խաչի պատճառով։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 2011-ի հունվարի 1-ին տեղի ունեցած հարձակման մասին լուրը նոր է հայտնի դարձել։ Այդ ժամանակ եկեղեցու դիմաց 5 մարդ է հավաքվել, ովքեր պահանջել են իջեցնել եկեղեցուն կից մասնաշենքի կտուրին տեղադրված լուսավոր խաչը։ Անհայտ անձինք սպառնացել են, թե խաչը չիջեցնելու դեպքում, իրենք դա կանեն։

Անհայտ անձինք եկեղեցու այգու ուղղությամբ բոցավառվող հեղուկով շիշ են նետել, որի կրակը չի տարածվել:

Ոստիկանությունն ուսումնասիրում է անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը՝ գտնելու հիշյալ անձանց։

Նշենք, որ 2006-ին այդ նույն եկեղեցու հոգեւոր սպասավոր Անդրեա Սանտորոն սպանվել էր մի թուրքի կողմից։