Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ում փետրվարի 14-ին BMW ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, խրվել ձյան մեջ:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի վարորդը՝ Ա. Օհանյանն ահազանգել է, որ ինքնուրույն չի կարողանում դուրս գալ եւ խնդրել է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ձյան միջից ճանապարհի երթեւեկելի մաս դուրս է բերվել BMW մակնիշի 06 ՍՏ 512 պետհամարանիշով ավտոմեքենան: Ավտոմեքենայում եղել է միայն վարորդը: