Արմավիրի մարզի Նորապատ գյուղում փետրվարի 14-ին հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով այրվել են Ա.Կարապետյանին պատկանող սեփական տան նախաշեմը, հյուրասենյակը, ննջասենյակը` ընդհանուր 60 քմ մակերեսով եւ տան տանիքը` 50 քմ մակերեսով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.25-ին, մարվել` 10.46-ին: